1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում կհիմնվի Ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն

Հայաստանում կհիմնվի Ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Էկոնոմիկայի նախարարությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև սեպտեմբերի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր: Համագործակցության շրջանակներում Հայաստանում հիմնվելու է Ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն, որը տեղակայվելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, համագործակցության հուշագրով նախատեսվում է ընդլայնել սուպերկոմպյուտերների լայնամասշտաբ օգտագործումը` ի նպաստ ՀՀ տնտեսական զարգացման և հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման համար, առկա թվային անջրպետը հաղթահարելու նպատակով լայնորեն կիրառել թվային մոդելները` հասարակական և գիտական մարտահրավերների լուծման ուղղությամբ, ամրապնդել Հայաստանի ազգային գիտակրթական էլեկտրոնային ենթակառուցվածքը` վերազինելով նրան արդի ծառայություններով, վերջին տարիներին մեծ տվյալների, այդ թվում` գիտական տվյալների աննախադեպ աճի պայմաններում լայնորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաները` տվյալների պահպանման և մշակման համար:

Ստեղծվելիք կենտրոնի հիմնական նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում գիտության ու հասարակության համար զարգացնել և կիրառել բարձր արտադրողականությամբ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կատարել հիմնարար, կիրառական գիտական և արդյունաբերական հետազոտություններ բարձր արտադրողականությամբ հաշվարկների բնագավառում` կողմերի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]