Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երեսունից ավելի գերմանացի և ավստրիացի գիտնականներ Հայաստանում մասնակցեցին միջազգային գիտաժողովի

Երեսունից ավելի գերմանացի և ավստրիացի գիտնականներ Հայաստանում 
մասնակցեցին միջազգային գիտաժողովի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տասնյակից ավելի գերմանացի և ավստրիացի գիտնականներ մեկ շաբաթով ժամանել են Հայաստան` մասնակցելու «Գերմանա-հայկական ընկերության» 100-ամյակին նվիրված ակադեմիական սիմպոզիումին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` միջոցառման շրջանակում Հայկական հարցի երախտավորներ Յոհաննես Լեփսիուսի, Հերման Գոլցի և երջանկահիշատակ հայրապետ ու մեծ հայագետ Գարեգին Հովսեփյանցի անուններով լսարաններ բացվեցին Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում, որից հետո բացվեց «Հայ-գերմանական հարաբերությունների ավելի քան 100 տարին» խորագիրը կրող միջազգային ակադեմիական գիտաժողովը:

«Հալեի «Մարտին Լյութեր» համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը Գերմանիայում մեծ շուքով տոնել է ընկերության հարյուրամյա տարեդարձը: Ցանկություն առաջացավ հարյուրամյակը տոնել նաև Հայաստանում` այս առիթն օգտագործել հիշելու այն երախտավորներին, ովքեր կամուրջ են հադիսացել հայ և գերմանացի ժողովուրդների միջև»,- նշեց դոկտոր Արմենուհի Աբգարյանը` հավելելով, որ այսքանով իրենք չեն սահմանափակվելու:

«Մեսրոպ» կենտրոնի և Հալեյի համալսարանի կողմից իրականացվող հայ-գերմանական գիտական ծրագրերի շրջանակներում եկող տարի նախատեսվում է հրատարակել Յոզեֆ Կարստի Միջին հայերենի բառարանը, բացի այդ, ծրագրվում է իրականացնել նոր ծրագիր` «Հայ և գերմանական գրականությունները եվրոպական համատեքստում» խորգարով, որի նպատական է հայկական գրականության հանրահռչակումը: Դոկտոր Աբգարայանը նաև հայտնեց, որ հայ գրատպության 500-ամյակին նվիրված, «Մեսրոպ» ընկերության ջանքերով հոբելյանական հրատարակություն է լույս ընծայվել Բեռնլինի պետական գրադարանի հետ համագործակցությամբ:

Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական (աստվածաբանության դոկտոր), արևելագետ Յոհաննես Լեփսիուսը, դատապարտելով թուրքական իշխանությունների` հայերին ոչնչացնելու գործողությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները։ Նա երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով։ 1896թ-ի գարնանը՝ նա աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Գերմանիայի հասարակական գործիչ, հայազգի Ջեյմս Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ ականատեսների վկայություններ հավաքելու և հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով։ 1915թ.-ի հուլիսին` հայերի շարունակվող տեղահանության և կոտորածների շրջանում, Լեփսիուսը հանդիպել է երիտթուրքական եռապետության պարագլուխներից և Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Էնվերին, պահանջել դադարեցնել ոճրագործությունը, սակայն ապարդյուն։ Իսկ 1921 թվականին, Բեռլինում, Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային։ 

Հերման Գոլցը գերմանացի գիտնական, աստվածաբան է, ով երկար տարիներ զբաղվել է  Յոհաննես Լեփսիուսի դիվանի փաստաթղթերի համակարգմամբ, մշակմամբ և տպագրության նախապատրաստմամբ։ Արխիվային փաստաթղթերի շատ կրկնօրինակներ Գոլցը հանձնել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտին։ Գոլցը Մարտին Լյութերի համալսարանում ստեղծել է հայագիտական կաբինետ, հավաքել Հայաստանի պատմությանը, Հայկական հարցին վերաբերող մեծ գրադարան, որտեղ կատարվում է գիտահետազոտական աշխատանք, ինչպես նաև նրա ջանքերի շնորհիվ է, որ 2005 թվականին Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]