Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարածաշրջանում համայնքային կառավարմամբ պահպանվող առաջին տարածքը կստեղծվի Վայոց ձորում

Տարածաշրջանում համայնքային կառավարմամբ պահպանվող առաջին տարածքը 
կստեղծվի Վայոց ձորում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր` սեպտեմբերին 19-ին, կազմակերպել էին «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ (UNDP) / Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) ծրագրի ավարտական աշխատաժողովը: Ծրագրի նպատակն է պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը իսկ խնդիրը՝ նպաստել արգելավայրերի ընդլայնմանը` ապահովելով ներկայիս պահպանվող տարածքներում էկոհամակարգերի առավել ընդգրկուն ներկայացվածությունը և առավել ակտիվ մոտեցում ցուցաբերելով կենսաբազմազանության պահպանության գործընթացում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Արամայիս Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1465-Ն որոշմամբ ստեղծված «Խուստուփ» և ընդլանված «Զանգեզուր» պետական արգելավայրերի մակերեսը կազմում է ավելի քան 15  հազար հեկտար, այսինքն Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի շուրջ 4 տոկոսը: Ըստ նախարարի, նորաստեղծ պահպանվող տարածքները ներառում են պահպանվող տարածքների համակարգում մինչ այժմ թերներկայացված լեռնային չորասեր տափաստանները և տափաստանային մարգագետինները, բարձր լեռնային ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը, որոնք հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի, կովկասյան ընձառյուծի հիմնական բնակավայրերն են:

Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի ներքո Վայոց ձորի մարզի Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքները որոշում են կայացրել ստեղծել «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը` 6 հազար հեկտար մակերեսով, որը համայնքային կառավարմամբ առաջին պահպանվող տարածքը կլինի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Խնդիրը վերջնականորեն կկարգավորվի  ծրագրի շրջանակներում լրամշակված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, որի նախագիծը դեռ 2013 թվականի մայիսին ներկայացվել է Ազգային ժողով:

Խոսքի ավարտին  նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման մեջ ներդրում ունեցած բոլոր կողմերիին և մասնակիցներին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԶԾ  հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ տիկին Քլեր Մեդինան: Ներկայացնելով կատարված աշխատանքները և հիմնական ձեռքբերումները` «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատուկ պահպանվող տարածքների համակարգի ավելի լավ զինում, ինչը հնարավորություն կտա ներառել և պահպանել ներկայում թերի ներկայացված էկոհամակարգերը և դրանց կապակցված տեսակները: Համայնքային տարածքներում ծրագիրը ներդրում է ունենում լանդշաֆտների արդյունավետ կառավարման ապահովման գործընթացում, լուծում նաև սոցիալական խնդիրներ: Այն հզորացնում է Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի ֆինանսական կայունությունը:

Բանախոսը նաև տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն, ներառյալ համաֆինանսավորումն ու ԳԷՀ-ի միջոցները, կազմում է 2.950.000 ԱՄՆ դոլար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]