Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մեր պայքարը սրբազան է և ժամկետներ չի ճանաչում. Հայկ Դեմոյան

Մեր պայքարը սրբազան է և ժամկետներ չի ճանաչում. Հայկ Դեմոյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի Հայաստանն ամբողջ աշխարհին ներկայացնելու է Հայոց ցեղասպանության հետևանքները, փորձելու է ապացուցել դրանց վերացման անհրաժեշտությանը: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: «Մենք սրանով պետք է կարողանանք ապահովել նաև շատ կարևոր մի հասկացություն՝ դա անվտանգության հասկացությունն է: Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ամբողջ հայության անվտանգության հարցն ենք մենք լուծելու Մեծ եղեռնի հարյուրամյակի հետ կապված միջոցառումների եղանակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դեմոյանը:

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է նաև, որպեսզի հաջորդ տարի բոլորը միասնաբար և մեծ պատասխանատվությամբ մոտենան այն քայլերին, որոնք իրականացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: «Պատասխանատվություն պետք է լինի անմեղ զոհերի հիշատակի, ինչպես նաև ապագա սերդին այդ պատասխանատվության գիտակցումը և պայքարի ոգին փոխանցելու հարցում»,- նշեց նա:

Հայկ Դեմոյանը նշեց, որ հաջորդ տարին ամփոփիչ տարի չէ, ուղղակի հաջորդ տարի հանգրվան է ապահովելու, որպեսզի ապագա սերնդի համար պայքարի նոր երաշխիքներ լինեն և ուղղություններ նախանշվեն, լինեն գործիքներ վերջնական հաղթանակի հասնելու համար: «Այսօր մեր հակառակորդները չեն թաքցնում, որ հետևում են հայկական կողմի բոլոր քայլերին: Նրանք էլ իրենց քայլերն են իրականացնում, և համոզված եմ, որ միջազգային հանրության համակրանքն իրենց կողմը թեքելու նրանց քաղաքականությունը շարունակվելու է»,- ասաց Դեմոյանը:

Նա ընդգծեց, որ Հայոց դեղասպանության 100-ամյակի հետ կապված քայլերը նոր չէ, որ սկսվել են: «Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է կատարվել տեղերում համահայկական հզոր մի կառույց ստեղծելու ուղղությամբ`  տեղական հանձնախմբերն ու պետական հանձնաժողովը: Այս կառույցը չպետք է ժամանակավոր լինի: Մենք պետք է մտածենք այս կառույցի շարունականության մասին, որովհետև ստեղծում ենք կառույց, որը պետք է նպաստի մեր հետագա պայքարի խորացմանը»,- նշեց Դեմոյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման թեմային՝ Դեմոյանը նկատեց, որ սա բավականին ընդգրկուն հարց է, սակայն յուրաքանչյուր հայ գիտակցում և հասկանում է, թե որն է վերջնական նպատակը: «Չենք կարող խոսել միայն նյութական, հոգեկան և այլ կարգի վնասների մասին: Քանզի գերագույն նպատակը մեր հայրենիքի նկատմամբ մեր իրավուքների վերականագնումն է: Մենք պետք է ունենանք սերունդ, որը կպայքարի պատասխանատվության գիտակցմամբ և սերունդ, որն այդ ուղերձը կփոխանցի մյուս սերունդներին: Այս պայքարի համար ժամանակահատված չկա, քանի որ պայքարը սրբազան է, իսկ հաղթանակը պետք է որ մոտ լինի»- եզրափակեց Հայկ Դեմոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]