Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կամերային նվագախումբը Ֆրանսիայից և Շվեյցարիայից վերադարձել է նոր հրավերներով

Կամերային նվագախումբը Ֆրանսիայից և Շվեյցարիայից վերադարձել է նոր 
հրավերներով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 3-12-ը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նվագախմբի մամուլի ծառայությունից, ՀՊԿՆ հանդես է եկել 8 համերգով, որոնցից 5-ը՝ Ֆրանսիայում, 3-ը՝ Շվեյցարիայում: Նվագախումբը վերադարձել է հյուրախաղերից՝ իր հետ բերելով նոր հրավերներ: Կամերային նվագախմբին երկու երկրներում էլ ջերմ են ընդունել: Բոլոր համերգների ընթացքում հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:   Նվագախումբը  համագործակցել է   ջութակահար Անաստասիա Շապովալի և թավջութակահար Խավիեր Չաթիլոնի հետ: Շրջագայությունների գագաթնակետը սեպտեմբերի  7-ին  Ժնևի՝ Վիկտորիա Հոլում կայացած  համերգն էր, որն անցկացվեց  Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո: Համերգի ավարտին հնչել է  Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»` փոխադրված  4 դաշնամուրի և նվագախմբի համար, որի փոխադրումը Վահան Մարտիրոսյանը պատվիրվել էր հատուկ այս երեկոյի համար: Վահան Մարտիրոսյանը երեկոյի ընթացքում հանդես է եկել նաև որպես դաշնակահար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]