Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարավկորեական ԶԼՄ-ները ներկայացրել են տիպիկ միլիարդատիրոջ դիմանկարը

Հարավկորեական ԶԼՄ-ները ներկայացրել են տիպիկ միլիարդատիրոջ դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում աշխարհում կա 2325 միլիարդատեր: Այդ կապակցությամբ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հարավկորեական «Տոնա իլբո» թերթը փորձել Է ներկայացնել են տիպիկ միլիարդատիրոջ դիմանկարը:

Wealth-X խորհրդատվական ընկերության եւ UBS բանկի համատեղ հետազոտության տվյալներով՝ Մոսկվայում ապրում Է 85 միլիարդատեր, Նյու Յորքում՝ 103, Հոնկոնգում՝ 82, Լոնդոնում՝ 72,  Պեկինում՝ 37 միլիարդատեր: 2014 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ աշխարհի բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունը գնահատվել է 7,3 տրիլիոն դոլար: Առավել մեծ թվով միլիարդատերեր ապրում են ԱՄՆ-ը՝ 510 մարդ, երկրորդ տեղում Չինաստանն է (190), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (130), չորրորդում՝ Գերմանիան (123): Ընդամենը Եվրոպայում ապրում է 755 միլիարդատեր, որոնց միագումար կարողությունը գնահատվում է 2,3 տրիլիոն դոլար:

Ինչպես գրում Է թերթը, ներկայիս միլիարդատերը միջինը 63 տարեկան Է, նրանք գերհարուստների ակումբում, որպես կանոն, հայտնվում են 50-ին մոտ: Հատկանշական Է, որ նրանցից շատերը՝ մինչեւ 35 տոկոսը, չունեն համալսարանական դիպլոմներ, իսկ տասից ութն ինքնուրույն են հասել ձեռքբերումների:

Հարավային Կորեայում պատկերը փոքր-ինչ այլ Է. այստեղ գերհարուստները 35-ն են, որոնցից 25-ը ժառանգել են իրենց կարողութունը:

Թերթը նշում Է, որ միլիարդատերերը դժկամությամբ են միջոցներ ծախսում բարեգործության համար: Հրատարակությունը նվիրատվությունների ընդհանուր գումարը գնահատում Է 100 մլն դոլար՝ ընդսմին չնշելով, թե ինչ ժամանակաշրջանում են դրանք արվել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]