Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կալանավորը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ` նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով. պարզաբանում

Կալանավորը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ` նրա ներկայությունը դատական 
նիստերին ապահովելու նպատակով. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորը մեկ այլ ՔԿՀ է տեղափոխվել կարգուկանոնին չենթարկվելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուր տարածել, իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Ղուկասյանը «Փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել, և կալանավորը հիմնարկում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, չի ենթարկվել կարգուկանոնին, տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ և այդ պատճառով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»:

Տեղեկացնում ենք, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, իսկ Վահե Ղուկասյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]