Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր 
Ֆլորա Նախշքարյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին՝ հոբելյանի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Դուք` որպես լրագրող և խմբագիր, մեծ ավանդ ունեք հայ լրագրության զարգացման գործում: Ձեր ղեկավարած «Գոլոս Արմենիի» թերթը Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի կարևոր մասնակիցն ու բաղկացուցիչն է: «Գոլոս Արմենիին», լինելով մեր ռուսալեզու մամուլի առաջատարներից մեկը, ունի լրացուցիչ առաքելություն նաև արտերկրում ռուսալեզու ընթերցողներին ներկայացնելու հայաստանյան իրականությունը, նրա խնդիրներն ու դիրքորոշումները: Այդ առաքելությունը ևս Դուք կատարում եք բարեխղճորեն և մասնագիտական բարձր մակարդակով:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում առողջություն, անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]