Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանացի ատամնաբույժը հեռացրել է Գրանդ փղի կոտրված ժանիքը

Բրիտանացի ատամնաբույժը հեռացրել է Գրանդ փղի կոտրված ժանիքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենդանաբանական այգում հինգ ժամ է շարունակվել վեցտոննանոց Գրանդ փղի կոտրված ժանիքի հեռացման բարդն վիրահատությունը: Այն կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի ատամնաբույժ Փիթեր Կերտեսի խումբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիրահատությունը բավականին բարդ էր: Սկզբնապես մենք ցանկանում էինք հեռացնել վնասված երկու ժանիքները, բայց, ելնելով իրադրության բարդությունից, ձեռնպահ մնացինք: Մյուս կոտրված ժանիքը կարելի է հեռացնել, ենթադրաբար, մեկ տարի հետո»,- լրագրողներին ասել է Կերտեսը:

Կոտրված ժանիքի հետ միասին բժիշկները հեռացրել են քարեր, մանրախիճ, ավազ եւ հսկայական բուշտը, որոնք վարակի տարածման աղբյուր էին դարձել ամբողջ օրգանիզմում, ինչը կարող էր հանգեցնել փղի սատկելուն:

Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիներն այս տարվա հունիսին փղերի փոխանակում էին կատարել. 18 տարեկան Գրանդը Երեւանից տեղափոխվել էր Թբիլիսի, որտեղ նրան սպասում էր 17 տարեկան Մալկա անունով էգ փիղը, իսկ նրա որդին՝ վեցամյա Բունկան, Թբիլիսիից տեղափոխվել էր Երեւան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]