Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շոտլանդացի ազգայնականներն ընդունել են պարտությունը հանրաքվեում

Շոտլանդացի ազգայնականներն ընդունել են պարտությունը հանրաքվեում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդացի ազգայնականները, որոնք տարածաշրջանի անկախության հանրաքվե Էին նախաձեռնել, ընդունում են քվեարկության արդյունքները, որոնց համաձայն, քաղաքացիների մեծամասնությունը հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի միասնությունը պահպանելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին Շոտլանդիայի անկախության օգտին: Վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց մենք արդեն գիտենք, որ մեծամասնությունն արտահայտվել Է երկրի միասնությունը պահպանելու օգտին: Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, բայց մենք ընդունում են շոտլանդական ժողովրդի օրինական ընտրությունը: Ես ցանկանում եմ նշել, որ զգալի թվով մարդիկ են քվեարկել անկախության օգտին: Ես ընդունում եմ արդյունքները եւ խոստանում եմ աշխատել կառուցողական ոգով»,- ասել Է Շոտլանդիայի ազգայնական կուսակցության ղեկավար, Անկախության հռչակման արշավի առաջնորդ Ալեքսանդր Սալմոնդը:

Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացել է հանրաքվե, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչները որոշում էին մնալ արդյոք Միացյալ Թագավորության կազմում, թե դառնալ անկախ պետություն: Դեռեւս չեն հաշվվել մի քանի տեղամասի արդյունքներ, սակայն արդեն հայտնի է, որ 54 տոկոսից ավելին դեմ է անկախությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]