Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ժողովուրդների ինքնորոշման իրացման դրսևորում է

Շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ժողովուրդների ինքնորոշման 
իրացման դրսևորում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Շոտլանդիայում անցկացված հանրաքվեի վերաբերյալ Tert.am լրատվական կայքի հարցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասխանելով «Ինչպե՞ս կմեկնաբանեք Շոտլանդիայում կայացած հանրաքվեն» հարցին` ՀՀ արտգործնախարարը նշել է.

«Անկախ հանրաքվեի արդյունքներից, շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում: Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]