Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նորատուսում ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման եւ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Նորատուսում ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման եւ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Նորատուս համայնքում, տեղական բյուջեի եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Գավառի տարածքային զարգացման ծրագրի միջոցներով ընթանում են թիվ 2 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման եւ գլխավոր ու երկրորդական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը, արդեն երկու ամիս է, ինչ ընթանում են մանկապարտեզի մեկ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները. փոխվել են տանիքը, դռները, պատուհանները, վերանորոգվել է սանհանգույցը, եւ այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքները, որոնք կտեւեն եւս մեկ ամիս: Մասնաշենքը նախատեսված է չորս խմբի` 120 երեխայի համար, սակայն այս պահին այն գործում է մեկ մասնաշենքում եւ երկու խմբով: Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի արժողությունը կազմում է 8 միլիոն դրամ, որը ներդրել է  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության  Գավառի ՏԶԾ գրասենյակը:

Աշխատանքներն իրականացնում է «Հազարաշեն» արտադրական կոոպերատիվը: Իսկ  շինարարական աշխատանքներում ընդգրված են նաեւ համայնքի բնակիչներ:

Նորատուսի տեղական բյուջեի միջոցներով ասֆալտապատվում են համայնքի մուտք տանող կենտրոնական նշանակության Վարդան Մամիկոնյան եւ դեպի թիվ 3 դպրոց տանող Խաչատուր Աբովյան փողոցները` 900 մետր երկարությամբ: Նախատեսվել է համայնքի բյուջեից ներդնել 50 միլիոն դրամ, որից 30 միլիոնը` Վարդան Մամիկոնյան, իսկ 20-ը` Խաչատուր Աբովյան փողոցների հիմնանորոգման համար: Աշխատանքներն իրականացնում է «Գավառ ՃՇՇ» ԲԲԸ-ն:

«Այս պահի դրությամբ` ավարտվել  են Վ. Մամիկոնյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, իսկ Խաչատուր Աբովյան փողոցի հիմնանորոգումն իրականացվել է 30 տոկոսով: Եղանակային բարենպաստ պայամանների դեպքում ճանապարհաշինական աշխատանքներն ավարտին կհասցվեն հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]