Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր Արեշում սպանություն է տեղի ունեցել

Նոր Արեշում սպանություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981թ. ծնված Արսեն Մկոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ: 

Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ա. Մկոյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]