Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ սամբիստները պատրաստ են մեկնել Բաքու. Լեւոն Հայրապետյան

Հայ սամբիստները պատրաստ են մեկնել Բաքու. Լեւոն Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականը պատրաստ Է մեկնել Բաքու` մասնակցելու 2015-ին այս քաղաքում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին:

 Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

«Մեր համար կարեւորը մրցումներում լավ հանդես գալն Է եւ ոչ թե մրցման անցկացման վայրը, եւ քանի որ սպորտի միջազգային կառույցները որոշել են այս խաղերն անցկացնել Բաքվում, ապա մեր նպատակն Է մասնակցել այս մրցումներին եւ հաղթանակներ տոնել»,- ասել Է Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ 2015 թվականի Եվրոպական օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցելու հարցը դեռ վերջնականապես որոշված չԷ, եւ Հայաստանի համապատասխան կառույցները պետք Է այս հարցի վերաբերյալ իրենց որոշումն ընդունեն: Բայց քանի որ Միջազգային ու Եվրոպական օլիմպիական կոմիտեները շահագռգռված են բոլոր մարզիկների մասնակցության մեջ, ապա նրանց անվտանգությունը Բաքվում պետք Է լիովին երաշխավորված լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]