Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պորոշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

Պորոշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄն-ին կոչ է արել Ուկրաինային ռազմական օգնություն տրամարդել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ ՏԱՍ-ը, այս մասին Ուկրաինայի Նախագահը հայտարարել է՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում, որին նա հրավիրվել է ամերիկացի օրենսդիրների կողմից:

«Մեզ շտապ ռազմական օգնություն է անհրաժեշտ: Ես ԱՄՆ-ին կոչ եմ անում Ուկրաինային անվտանգության ոլորտում հատուկ կարգավիճակ տալ, որը կենթադրի ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ համագործակցության ամենաբարձր մակարդակը»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նա նաև ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել պատժամիջոցների եղանակով Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]