Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԻԼԻՊ-ը 1-2 միլիարդ դոլար ունի ԱՄՆ-ի դեմ պատերազմելու համար

ԻԼԻՊ-ը 1-2 միլիարդ դոլար ունի ԱՄՆ-ի դեմ պատերազմելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» տրամադրության տակ 1-2 միլիարդ դոլար կա`  ԱՄՆ-ի և նրա համախոհների դեմ երկարատև պատերազմ սկսելու համար: Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական Le Nouvel Observateur թերթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը տեղեկացնում է, որ միայն իրաքյան Մոսուլի գրավումը խմբավորմանն ապահովվել է ավելի քան 400 միլիոն դոլարով: Խմբավորումը Իրաքում և Սիրիայում գրաված տարածքներում ստիպողաբար հարկեր է հավաքում, և եկամտի մեծ մասը գերիների ազատման դիմաց ստացված փկագինն է: Նրանց շարքերում ընդգրկված են մասնագետներ, ովքեր կրթություն են ստացել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում: Թերթը նաև նշել է, որ «Ալ Քաիդա»-ի ղեկավար Ուամա բեն Լադենը մոտ մեկ միլիոն դոլարով նախապատրաստել էր 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կազմակերպած ահաբեկչությունը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ խմբավորումը աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունն է: Խմբավորումը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ պատերազմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]