Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օլանդը դեռևս չի մտածել` կառաջադրվի 2017 թվականին, թե ոչ

Օլանդը դեռևս չի մտածել` կառաջադրվի 2017 թվականին, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում հեղինակությունը ֆրանսիացիների շրջանում ռեկորդային կերպով նվազել է, դեռևս չի մտածել`2017 թվականին կառաջադրվի նախագահական ընտրություններին, թե ոչ: «Ես նախագահ եմ, այլ ոչ թե թեկնածու: Ես պետք է իմ երկրի համար անեմ ամեն ինչ, և ես այլ խնդիրներ, առաջնայնություններ, պարտավորություններ չունեմ: Իմ թեկնածությունը դեռևս չի դիտարկվում, իսկ եթե լինի, ապա այն պետք է լինի արդարացված: Դրա համար էլ այդ հարցը չպետք է այժմ տրվի, և հնարավոր է չտրվի էլ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր ասուլիսում հայտարարել է Օլանդը:

Ֆրանսուա Օլանդը, ում թեկնածությունն առաջադրվել էր Սոցիալիստական կուսակցության կողմից, Ֆրանսիայի նախագահ է ընտրվել 2012 թվականի մայիսից: Նա եղել է երկրի ամենաոչպոպուլյար նախագահը` առաջին 100 օրվա կառավարաման ժամանակահատվածում:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]