Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիք գյուղում բացվել է երկու էկոկանգառ

Գեղարքունիք գյուղում բացվել է երկու էկոկանգառ

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի երկու տեղամասերում փորձառու վարպետի աշխատանքի եւ դպրոցի «Աժդահակ» էկոակումբի երեխաների հետեւողականության արդյունքում տեղադրվեց երկու կանգառ, որոնք նախատեսված են ինչպես արեւից, քամուց եւ տեղումներից պաշպանվելու, այնպես էլ` համայնքի բնակիչներին իրենց հետաքրքրող բնապահպանական հարցերին իրազեկելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, «Աժդահակ» էկոակումբի ղեկավար Նելլի Դռնոյանը, այդ ամենը կատարվում է  «Հայ կանայք` հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-կողմից տրամադրած պաստառների եւ բուկլետների միջոցով, ինչպես նաեւ երեխաների պատրաստած տեղեկատվական թերթիկների օգնությամբ: Համայնքի բնակիչները սիրով են օգտվում տաղավարներից, հաճախ էլ այդտեղ են գալիս` բնապահպանական խնդիրներին եւ դրանց լուծումներին ծանոթանալու համար: Հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գյուղի մյուս հատվածներում ապրող բնակիչները եւս ցանկանում են, որ իրենց մոտ տեղադրվեն նման կանգառներ: Գեղարքունիքում էկոկանգառները բացվեցին «Հայաստանում բնապահպանական կրթության զարգացում` ի նպաստ կենսաբազմազանության բարելավման» ծրագրի շրջանակում` «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի եւ «Չուդ լճի անդրսահմանային համագործակցության կենտրոն» կազմակերպության աջակցությամբ: «Էստոնիայի զարգացման հարցերով համագործակցություն» հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվեց ակնարկների մրցույթ, որի նպատակն էր` աշակերտների միջոցով վերհանել բնապահպանական խնդիրները եւ տալ դրանց հնարավոր լուծումներ: «Աժդահակ» էկոակումբը եւս ակտիվորեն մասնակցեց մրցույթին` ներկայացնելով ութ ակնարկ, որից մեկը, «Թռչունին` բույն» վերնագրով, անցավ խրախուսական փուլ, իսկ «էկոկանգառ» վերնագրով ակնարկը, գրավելով առաջին տեղը, անցավ մրցութային փուլ եւ ֆինանսավորվեց:»Այս ծրագրի իրականացմամբ մեր համայնքում իրագործվեց բնապահպանական եւ փորձարարական կրթության համադրումը, որը շատ արդյունավետ եւ առաջընթաց քայլ է ոլորտի զարգացման համար` ինչպես դպրոցում, այնպես էլ գյուղի բնակչության շրջանում: Եվ գնահատելի է այն փաստը, որ մեր հասարակության մեջ ամրապնդվեց բնապահպանական գիտակցություն եւ էկոլոգիական մշակույթ: Այս մոտեցումը կրթության նոր ձեւի մոդել է` ինտեգրված բնապահպանական կրթության լավագույն մեթոդ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նելլի Դռնոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]