Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գեղամավանում գայլերի ոհմակը գոմում հոշոտել է 13 գլուխ ոչխար

Գեղամավանում գայլերի ոհմակը գոմում  հոշոտել է 13 գլուխ ոչխար

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում նախորդ գիշեր գայլերի ոհմակը հոշոտել է նույն գյուղի բնակիչ Սարգիս Զաքարյանին պատկանող 13 գլուխ ոչխարները եւ վիրավորել երեքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը, Սարգիս Զաքարյանի 20 գլուխ ոչխարները գիշերը փակված են եղել գոմում, սակայն գայլերը ներս են թափանցել առաստաղի բաց տեղից, որը թողնվել է գոմի օդափոխության համար: Առավոտյան տանտերերը 13 գլուխ ոչխարները գտել են խեղդամահ արված վիճակում: Վիրավորված 3 գլուխ ոչխարներն, ամենայն հավանականությամբ, ենթակա չեն առողջացման: Վնասի վերականգնման համար Սարգիս Զաքարյանը խնդրանքով դիմել է համայնքի ղեկավարին եւ Գեղարքունիքի մարզպետին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]