Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը ռեկորդ է սահմանել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի 
հավաքականը  ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը ռեկորդ է սահմանել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրավիրված Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ տեղեկացրեց աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ Ջուլֆալակյանը նշեց, որ  հայկական սպորտի պատմության մեջ երբեք չի եղել դեպք, որ որևէ մարզաձևի աշխարհի նույն առաջնությունում միանգամից երկու մարզիկ  նվաճի չեմպիոնի կոչումը: «Այնտեղ պարզվեց, որ ես և հայրս ևս ռեկորդ ենք սահմանել: Պարզվում է, որ մինչ այս երբեք հայր և որդի աշխարհի չեմպիոններ չեն եղել: Մենք գիտեինք, որ միայն օլիմպիական չեմպիոններ չեն եղել, սակայն պարզվեց, որ հայր և որդի օլիմիպիական արծաթե մեդալակիրներ  չեն եղել: Մենք դրա մասին այնտեղ իմացանք: Ինձ CNN-ի լրագրողն է ասել: Իսկ ամերիկացի մեկնաբաններից մեկն էլ ասաց, որ ևս մեկ ռեկորդ է սահմանվել, քանի որ հայր և որդի աշխարհի չեմպիոններ դարձան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արսեն Ջուլֆալակյանը:

Նա չհամաձայնեց օգտատերերից մեկի դիտարկման հետ, թե այսօր Հայաստանում սպորտային հաջողություններով այնքան էլ չեն ուրախանում:  «Ես գիտեի, որ Հայաստանում ինձ  ջերմ են դիմավորելու, բայց չէի սպասում, որ այսքան ջերմ կդիմավորեն: Սպասվածից ավելի ջերմ են ընդունում մարդիկ. չեք պատկերացնի՝ ինչ խոստովանություններ են գալիս, դեռևս բացասական որևէ բան չեմ լսել»,- ասաց նա:

Հարցին, թե ինքն ինչ կփոխեր ՀՀ սպորտային քաղաքականության մեջ, աշխարհի չեմպիոնը նշեց, որ նախ պետք է ավելացվի սպորտին հատկացվող ֆինանսավորումը. ըստ նրա` այսօր դա չափազանց քիչ է սպորտի զարգացման համար:

Պատասխանելով հարցին, թե երբևէ կանդամագրվի որևէ կուսակցության կամ առաջարկի դեպքում կաշխատի որպես դեսպան, պատգամավոր, նախարար, Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ես մասնագիտությամբ դիվանագետ եմ, հիմա պատրաստվում եմ Օլիմպիական խաղերին, բայց հետո դիվանագիտական աշխատանքով եմ զբաղվելու: Ես կուզենամ արտաքին գերատեսչությունում աշխատել, և այնտեղ կուսակցական պատկանելիությունը միայն կխանգարի. կաշխատեմ անկուսակցական մնալ: Նաև մասնագիտությամբ զբաղվելու պլաններ կան միջազգային սպորտային կենտրոններում»,- հավելեց մարզիկը:

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]