Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքիայում փակել են նուրսիստների գլխավոր բանկը

Թուրքիայում փակել են նուրսիստների գլխավոր բանկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում փակվել է Bank Asya խոշոր բանկը: Որպես բանկը փակելու պատճառ նշվում է դրա բաժնետոմսերի արժեզրկումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haber7 լրատվական կայքը:

Թուրքիայի բանկային վերահսկողության մարմինը 2014 թվականի օգոստոսի 7-ին որոշել էր ժամանակավորապես դադարեցնել բանկի գործունեությունը: Այն վերականգնելու նպատակով բանկի բաժնետերերը որոշում են ընդունել կապիտալացման մասին, ինչի հետ կապված` Bank Asya-ն դիմել է վերահսկողական մարմին:

Թուրքիայի Նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է այն մասին, որ բանկը գտնվում է սնանկացման եզրին` հերքելով պնդումն այն մասին, որ երկրի կառավարությունը կանխամտածված քայլեր է ձեռնարկում դրա փակման համար: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Bank Asya-ն սերտ հարաբերություններ ունի Ֆեթուլլահ Գյուլենի` նուրսիստների շարժման հետ:

Ֆեթուլլահ Գյուլենը  «Հիզմեթ» հասարակական շարժման ղեկավարն է, որը համարվում է նաեւ նուրսիստների շարժում, եւ Թուրքիայի գրողների եւ լրագրողների հիմնադրամի հիմնադիրը:

Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցիկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, որի պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ եւ բնակություն հաստատել Փենսիլվանիա նահանգում: Գյուլենը համարվում է արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզը կրող ու աշխարհում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնող անձ: Վերջին շրջանում թուրքական իշխանությունները առճակատման մեջ են գյուլենական ուժերի հետ, եւ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկող եւ պառակտող գործունեություն ծավալելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]