Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամայիս Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության Կովկասյան ծրագրերի ղեկավարին

Արամայիս Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության 
Կովկասյան ծրագրերի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ Կովկասյան ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին և NABU հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վիտալի Կովալյովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շնորհավորելով Արամայիս Գրիգորյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, հույս է հայտնել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և NABU-ի երկարամյա համագործակցությունը կշարունակվի առաջիկայում ևս:

Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ իր հերթին կարևորել է երկու կառույցների երկարամյա սերտ համագործակցությունը և այն, որ NABU-ի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Հայաստանում, ինչը փաստում է, որ առաջիկայում ևս կողմերի համագործակցությունը կլինի բավականին ակտիվ, իսկ արդյունքներն առավել շոշափելի: Կողմերը քննարկել են Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայողության, դրանց արդյունավետ շահագործման և կառավարման ավտոմատ համակարգի անցման շրջանակներում համատեղ ծրագրեր ձեռնարկելու, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն ընդլայնելու և այդ տարածքների կառավարումն առավել արդյունավետ և ժամանակակից դարձնելու հարցերը և պատրաստակամություն հայտնել այս ուղղություններով մոտ ապագայում հանդիպել արդեն կոնկրետ նախագծային քննարկումներ իրականացնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]