Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջին գծում ծառայածները զորացրվելուց հետո կրթական արտոնություններ կունենան

Առաջին գծում ծառայածները զորացրվելուց հետո կրթական արտոնություններ կունենան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին գծի զորամասերում ծառայած զինվորները զորացրվելուց հետո կունենան կրթական արտոնություններ: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` սեպտեմբերի 18-ին Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ գոյություն ունի կառավարության որոշում. մենք կրթության և գիտության նախարարության հետ աշխատում ենք, որ ծառայությունից հետո հատկապես այն ծառայողները, ովքեր հերթապահել են առաջին գծի զորամասերում, ունենան արտոնություններ: Մոտ ժամանակներս դրա մասին կիմանաք: Կրթության և գիտության  նախարարության համապատասխան ներկայացուցիչները հայտնել են, որ այդ արտոնություններն արդեն գործում են, պարզապես մենք պետք է տեղեկություն տրամադրենք, թե ովքեր են առաջին գծերում մարտական հերթապահություն  իրականացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարզաբանեց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքանով են այս կամ այն մասնագիտությունը ստացած զինվորները ծառայության ժամանակ կիրառում մասնագիտական հմտությունները, նախարարը նշեց. «Այլ հարց է, թե որքանով ենք մենք կարողանում  մասնագետներին օգտագործել: Ինքներդ տեսնում եք, որ այստեղ (խմբ.` բժշկական համալսարանում) սովորած մասնագետները նշանակված են հրաձգային պաշտոնների: Դա լավ օրից չէ: ՀՀ զինված ուժերի հաստիքապաշտոնային կառուցվածքն այնքան մեծ չէ, որ կարողանանք բոլորին օգտագործել ըստ իրենց մասնագիտությունների»:

Սեյրան Օհանյանը նաև հնարավոր համարեց այն տարբերակը, որ ուսումը կիսատ թողած զինծառայողներին հնարավորություն տրվի նախապատրաստվել դասերին ծառայության վերջին վեց ամիսներին:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում Հայաստանի  բուհերի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]