Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 7,4 տոկոս տնտեսական աճ

Առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 7,4 տոկոս տնտեսական աճ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 7,4 տոկոս տնտեսական աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Արցախի խորհրդարանի լիագումար նիստում, որով մեկնարկել է ԼՂՀ 5-րդ գումարման  Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանը,  հայտնել է  ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը՝ հանդես գալով ԼՂՀ  2014 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ  հաշվետվությամբ։

Ըստ  հանրապետության գլխավոր ֆինանսիստի տեղեկատվության,  կիսամյակի կտրվածքով, ընդհանուր առմամբ ՀՆԱ-ն կազմել է 74, 5 միլիարդ դրամ։ Մեկ շնչի առումով ՀՆԱ-ն կազմել է 1220 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,5 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքը կիսամյակում կազմել է 25 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ  ավելացել  է 29,8 տոկոսով։

Գյուղատնտեսական արտադրանքը կազմել է 16,6 միլիարդ դրամ, որը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։ Բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալները կազմել են  20,6 միլիարդ դրամ, որը  նախորդ տարվա համեմատ աճել է 9,5 տոկոսով։ Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը  157,3 միլիոն դոլարին համարժեք դրամ է  կազմել՝  նախորդ տարվանից ավելի  9,6 տոկոսով։ Զբաղվածների թիվը տնտեսության բոլոր ճյուղերում կազմել է 43684 մարդ, որը նախորդ տարվանից ավելին է 18 աշխատատեղով։

Մեկ աշխատողի միջին անվանական ամսական  աշխատավարձը կազմել է 129 հազար 700 դրամ, ինչը  նախորդ տարվանից ավելի է 15,3 տոկոսով։ Տնտեսական աճին և զբաղվածությանը զուգահեռ աճել են բնակչության դրամական եկամուտները՝ 15,6 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ՝ 67,5 միլիարդ դրամով ավելի, իսկ դրամական ծախսերը 14 տոկոսով են ավելացել՝ կազմելով 64,5 միլիարդ դրամ։ Բյուջեի սեփական եկամուտները նախատեսված 12 միլիարդ 990 միլիոնի դիմաց, կազմել է  12 միլիարդ 686,5 միլիոն դրամ։ Առաջադրանքը կատարվել է 97,7 տոկոսով, այնուամնեայնիվ նախորդ տարվա համեմատ ավելին է հավաքագրվել 915 միլիոն դրամով։ Հարկային եկամուտները  կատարվել են 102,9 տոկոսով։ Հայաստանի Հանրապետությունից ամբողջությամբ ստացվել է առաջին կիսամյակի համար  նախատեսված միջպետական վարկը, որը կազմել է 21 միլիարդ 386 միլիոն դրամ։

Պետբյուջեի  ծախսերը, որոնք կատարվել են 87 տոկոսով, կազմել են 32 միլիարդ 288 միլիոն դրամ՝ նախատեսված 37 միլիարդ 399,4 միլիոն դրամի փոխարեն։ Ս. Թևոսյանի հաղորդմամբ, որպես առաջնահերթություն, ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և այն բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք առաջին կիսամյակի համար նախատեսված են եղել պետական բյուջեով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]