Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկացի զինվորականները ծրագրում Էին ատոմային ռումբ պայթեցնել Լուսնի վրա

Ամերիկացի զինվորականները ծրագրում Էին ատոմային ռումբ պայթեցնել Լուսնի վրա

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականները 1950-ական թվականների վերջին դիտարկում Էին Լուսնի մակերեւույթին կամ դրա մոտ ատոմային ռումբի պայթյուն իրականացնելու հնարավորությունը: Տիեզերական տարածությունում ռազմավարական գերազանցության հասնելու ԱՄՆ-ի այդ եւ մյուս պլանների մասին հայտնի Է դարձել ամերիկյան Newsweek հանդեսի լրագրողներին, որոնց հաջողվել Է ծանոթանալ ԱՄՆ-ի գաղտնազերծված կառավարական արխիվներին:

Ինչպես հետեւում Է փաստաթղթերից, Լուսնի վրա ատոմային պայթյունի գաղափարն առաջարկել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի՝ Նյու Մեքսիկոյի նահանգում գտնվող հատուկ սպառազինությունների մշակման կենտրոնի վերլուծաբանները: Այդօրինակ գործողության իրականացումը հետապնդում Էր ինչպես գիտական, այնպես Էլ քաղաքական բնույթի նպատակներ: «Դա կդառնար մեր տեխնոլոգիական հնարավորությունների ցուցադրությունը»,-ասված Է վերլուծաբաններին տրամադրված նախագծի հիմնավորման մեջ:

Մոտավորապես նույն այդ ժամանակ Պենտագոնը ծրագրում Էր ռազմակայան ստեղծել Լուսնի վրա: Նախագիծն ստացել Էր Horizon կոդային անվանումը: Ենթադրվում Էր ռազմակայանն օգտագործել նախեւառաջ ռադարներ տեղակայելու եւ Երկրագնդի մակերեւույթի օբյեկտները դիտարկելու համար: Այդ հավակնոտ նախագծի իրագործումը կպահանջեր 74 հրթիռի արձակում:

Ռազմակայանը, որում նախատեսվում Էր տեղավորել 12 զինծառայողների, պլանավորվում Էր բացել մինչեւ 1966 թվականի նոյեմբերը: Պաշտպանության նախարարության գնահատումների համաձայն՝ ծրագրի իրագործումը կարող Էր նստել 6 մլրդ դոլար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]