Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հոկտեմբերի 5-ին կնշվի «Գյումրու օր»-ը

Հոկտեմբերի 5-ին կնշվի «Գյումրու օր»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 5-ին Գյումրին հերթական անգամ կնշի «Գյումրու օր»-ը:  Թեև այս անգամ ծրագիրն այնքան էլ բազմաբովանդակ չի լինի,  բայց Գյումրու քաղաքապետը «Արմենպրես»-ին և բոլոր գյումրեցիներին վստահեցնում է, որ գյումրեցին իր քաղաքի տոնը հավուր պատժաճի կնշի՝ կոչ անելով բոլորին դուրս գալ և տոնել քաղաքի օրը:

«Կոչ եմ անում բոլորին այդ օրը դուրս գալ: Մեծ տոնախմբություն  ենք ունենալու: Աստված տա լավ եղանակ լինի և կարողանանք լավ տոնախմբություն  անցկացնել: Վստահ եմ՝ գեղեցիկ օր ենք ունենալու»,- նշեց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանն ընդգծեց, որ այդ օրվա անակնկալներից մեկը լինելու է Գյումրու թիվ 21 դպրոցին կից «Մշակութային դպրոց»-ի բացումը, տոնվելու է 5-րդ երաժշտականի դպրոցի գործունեության 40-ամյակը, վերաբացվելու է Գյումրու կենտրոնական հրապարակի շատրվանը:

Այս ընթացքում կլուսավորվի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը, վերանորոգումից հետո կբացվի նաև Սպանդարյան փողոցը: Կանցկացվեն փառատոններ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]