Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լեհաստանի պատվիրակությունը ԼՂՀ-ում խոսել է Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին

Լեհաստանի պատվիրակությունը ԼՂՀ-ում խոսել է Արցախի ժողովուրդի ինքնորոշման 
իրավունքի ճանաչման մասին

ՍՏԵՓԱՆԱՅԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արցախի խորհրդարանի նախագահն ընդգծել է նման այցերի միջոցով Արցախը ճանաչելու և Լեհաստանում օբյեկտիվ տեղեկություններ ներկայացնելու կարևորությունը:

Լեհաստանի պատվիրակության ղեկավար Լուկաշ Աբգարովիչը նշել է, որ իրենք տեղյակ են Ղարաբաղի պատմությանը, ներկա իրողություններին և համարում են, որ այն հայկական երկիր է, որի ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը:

Քննարկվել են Արցախի և Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցության հնարավոր ուղղություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]