Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. ԱՄՆ դեսպանների թեկնածուներ

Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. ԱՄՆ 
դեսպանների թեկնածուներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածուները միակարծիք են` Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:  Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ սենատոր Ռոն Ջոնսոնի խնդրանքով Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածուներն իրենց դիրքորոշումն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ռիչարդ Միլզի կարծիքով` հակամարտության կարգավորումը պետք իրականացվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի երեք սկզբունքի հիման վրա: Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռոբերտ Սեկուտան ընդծել է, որ Ղարաբաղի հակամարտությանը ռազմական լուծում չի կարող ունենալ, սակայն խուսափում է բացահայտորեն կոչ անել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան: 

Դեսպանների թեկնածուները նաև նշել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը բանակցություններն առաջ տանելու լավագույն գործընթացն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]