Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի խորհրդակցությանը

ԱԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի խորհրդակցությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է  ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) և ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրնական Ասիայի տարածաշրջանային զարգացման խմբի (R-UNDG) կազմակերպած «Հետ-2015 զարգացման օրակարգի մշտադիտարկումը և հաշվետվողականությունը տարածաշրջանային մակարդակով» նախարարական խորհրդակցությանը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալն աշխատանքային հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Քրիստիան Ֆրիս Բախի հետ` քննարկելով հանձնաժողովի ծրագրերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները:

Աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորանշանակ բարձագույն հանձնակատար Զեյդ Ռա’ադ Ալ Հուսեյնի հետ:  Շնորհավորելով վերջինիս նոր առաքելության ստանձնման կապակցությամբ` նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու և խորացնելու համագործակցությունը Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների մարմինների և հատուկ ընթացակարգերի հետ:

Աշոտ Հովակիմյանը հանդիպել է նաև Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության  նախագահ Պետեր Մաուրերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստանի և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հետագա զարգացման հարցերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]