Լիբանանում Հայաստանի դեսպանը հանդիպել է տեղի էկոնոմիկայի նախարարի հետ
20:28, 17 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ալեն Հակիմի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նրանք քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա տնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման ուղիները:
Ընդգծվել է գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների կազմակերպման կարևորությունը: Մտքեր են փոխանակվել առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում