Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂՀ խորհրդարանը քննարկել է նոր ընտրական օրենսգրքի նախագիծը

ԼՂՀ խորհրդարանը քննարկել է  նոր ընտրական օրենսգրքի նախագիծը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 17-ին խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից` լսումներին մասնակցել են օրենսդիր և գործադիր իշխանությունների, արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ և ԼՂՀ ԿԸՀ նախագահներ Տիգրան Մուկուչյանը և Սրբուհի Արզումանյանը:

Խորհրդարանական լսումները վարել են ԼՂՀ և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Գ.Պետրոսյանը և Հ.Սահակյանը: Հանդիպման մասնակիցներին ողջունել ու ազատ քննարկումների կոչ է արել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր նախագծով նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացների ժամանակացույցերի, հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման, ընտրագրավների, նախընտրական քարոզչությունների սահմանափակումների, բողոքարկման համակարգի, խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին։

Լսվել են խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի տեսակետներն ու առաջարկություններն ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկվող նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաև ՀՀ ԿԸՀ նախագահը, ԱԺ պատգամավորներ:

Ամփոփելով խորհրդարանկան լսումների արդյունքները՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է նման քննարկումները, ինչը թույլ կտա քաղաքական համաձայնության պայմաններում ընդունել ընտրական նոր օրենսգիրքը, որը կնպաստի ԼՂՀ-ում հերթական ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am