Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու գործով նոր դերակատարներ կարող են ի հայտ գալ

«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու գործով նոր դերակատարներ 
կարող են ի հայտ գալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաշնեֆտ» վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերի յուրացման գործով կարող են նոր խաղացողներ կարող են ի հայտ գալ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին: «Չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում ի հայտ կգան նոր մեղադրյալներ»,- նշել է լրատվամիջոցի աղբյուրը, սակայն չի մանրամասնել` ում մասին է խոսքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  աղբյուրը հայտնել է, որ «Բաշնեֆտ»-ի գործով առանցքային վկա է  հանդիսանում Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել մի շարք հանցագործությունների համար: Նրա վկայությամբ` արդեն իսկ մեղադրանք  է առաջադրվել «Բաշնեֆտ»-ի նախկին գլխավոր տնօրեն Ուրալ Ռախիմովին և գործարար Լևոն Հայրապետյանին:

Այս պահին նախատեսվում է անցկացնել ֆինանսական եւ տնտեսական փորձաքննություն: «Հետաքննության մեծ ծավալը հաշվի առնելով` այն կարող է ձգձգվել մինև 2015 թվականը»,- ասել է գործակալության աղբյուրը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]