1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեպտեմբերի 22-28-ը Երևանում կանցկացվի «Առանց սահմանների» միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 22-28-ը Երևանում կանցկացվի «Առանց սահմանների» միջազգային 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, սեպտեմբերի 23-28-ը տեղի է ունենալու «Ժամանակ և տարածություն» կերպարվեստի աշխատաժողովը (workshop), որին մասնակցելու են արվեստագետներ 5 երկրից՝ Յուրգեն Միդելմանը, Յուրի Իվաշկևիչը Բոննից( Գերմանիա), Յոհաննա Բինդերը, Մարտինա Շտոկը, Տամարա Ֆոլգգերը, Քրիստիան Շրատը Զալցբուրգից (Ավստրիա), Ռոզա Գիդլադոտիրը Ռեյկյավիկից (Իսլանդիա), իսկ Հայաստանը ներկայացնելու են Համլետ Հովսեփյանը, Տիգրան Սահակյանը, Աշոտ Գիրգորյանը և Հարություն Չքոլյանը։ «Սա  հայ արվեստագետների համար արտասահմանյան արվեստագետների հետ կապեր հաստատելու լավ  առիթ է։ Հետագայում դա կարող է օգնել  իրենց գործերը արտասահմանում ներկայացնելու գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 23-25-ը վերը նշված նկարիչները աշխատելու են Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, իսկ սեպտեմբերի 23-ի և 24-ին, համապատասխանաբար, Երևանի «Ականթ» ցուցահանդեսում ու «The Club» ակումբում, որտեղ  ներկայացնելու են իրենց ստեղծագործական կայացման ուղին։ «Հայ և այլազգի արվեստագետների համատեղ ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում»,- հավելեց բանախոսը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ «Առանց սահմանների» միջազգային փառատոնի շրջանակում անցկացվող «Քրիստոնեություն. ազգ. քաղաքակրթություն» խորագրով գիտաժողովը շատ կարևոր է միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների առումով։ «Այս գիտաժողովը կարևոր է նաև մշակութային առումով, քանի որ մենք ներկայացնելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մշակութային ժառանգությունը, ինչը լավ առիթ է, որ աշխարհը ավելի լավ ճանաչի Հայ Առաքելական եկեղեցին և նրա պատմական առանձնահատկությունները։ Մենք նաև վեր ենք հանելու կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոնցից է` ինչպիսի տեղ և նշանակություն ունեն քրիստոնեության մեջ ազգ, հայրենիք, լեզու արժեքները, քանի որ այդ ամենի մասին տարբեր տեղեր, տարբեր կարծիքներ են հնչում»,- ասաց քահանան։

2013թ. հոկտեմբերին Բոննում (Գերմանիա)՝ «Առանց սահմանների» միջազգային փառատոնի շրջանակում, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը մասնակցել էին «Մշակույթ. քաղաք. կրոն» խորագրով միջազգային գիտաժողովին։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության առաջարկով` 2014թ. սեպտեմբերի 22-28-ը վերը նշված փառատոնը կանցկացվի Երևանում։              


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]