Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արևմուտքի պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում իրենց տնտեսություններին. տնտեսագետ

Արևմուտքի պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում իրենց տնտեսություններին. 
տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմուտքը, պատժամիջոցները երկար կիրառելով, մեծ վնաս կհասցնի արևմտյան երկրների շուկաներին։ «Ի հակադրություն արևմտյան պատժամիջոցների՝ Ռուսաստանը հակադիր ծրագրեր չի կիրառում և ներկրված արտադրանքի փոխարեն փորձում է ստեղծել սեփական արտադրանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Ըստ բանախոսի՝ Արևմուտքի պատժամիջոցները ուղղված են նախևառաջ Ռուսաստանի ֆինանսական շուկաները թուլացնելուն։ «Արտասահմանյան վարկերը ռուսական կազմակերպությունների համար դարձել են կարճաժամկետ։ Ռուսական ռուբլին արժեզրկվում է, որի պատճառով Ռուսաստանի տնտեսության մեջ դոլարի քանակը նվազում է»,-ասաց տնտեսագետը։

Փորձագետը նշեց, որ Ռուսաստանի տնտեսական ցնցումները կանդրադառնան նաև Հայաստանի վրա։ «Եթե պատժամիջոցները երկար շարունակվեն, ապա Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները կվերադառնան, ինչը լարվածություն կստեղծի Հայաստանի աշխատաշուկայում»,-ասաց նա։

Եվրամիությունն արգելել է պարտային ֆինանսավորման կազմակերպումը Ռուսաստանի վառելիքաԷներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեւտ»-ի, «Տրանսնեւտ»-ի, «Գազպրոմ նեւտ»-ի համար: Նոր պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների անվանումները սեպտեմբերի 12-ին հրապարակվել են Եվրամիության Պաշտոնական հանդեսում: ԵՄ-ն նաեւ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի հինգ բանկերի՝ Սբերբանկին, ՎՏԲ-ին, Գազպրոմբանկին, ՎԷԲ-ին եւ Ռոսսելխոզբանկին, փոխառություններ եւ ներդրումային ծառայություններ տրամադրելու վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]