Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը եւ Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Ռուսաստանի օդային հաղորդակցության համերկրային գործակալության (Ռոսավիացիա) հաղորդագրությունից:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարության նոտային համապատասխան, 2014 թվականի սեպտեմբերի 15-ից վերականգնվում Է կանոնավոր ավիահաղորդակցությունը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել Էր 20008 թվականի օգոստոսին՝ կապված Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության հետ: Թռիչքները վերսկսվել Էին 2010 թվականի օգոստոսին: Մինչեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ իրականացվում Էին չարտերային չվերթներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]