Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 3 մլրդ դրամի պարտատոմսեր

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 3 մլրդ դրամի պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարություն  անցկացրել է 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2.5-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 595 մլն դրամ, որից մրցակցային` 10 մլրդ 890 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 705 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 864 մլն 588 հազր 945 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0872 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0888 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]