Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի վարչապետը կոչ Է արել Air France-ի օդաչուներին՝ դադարեցնել գործադուլը

Ֆրանսիայի վարչապետը կոչ Է արել Air France-ի օդաչուներին՝ դադարեցնել գործադուլը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը սեպտեմբերի 17-ին կոչ Է արել Air France ավիաընկերության օդաչուներին՝ դադարեցնել գործադուլը, որն սկսվել Է սեպտեմբերի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ափսոսանք Է հարուցում այն, որ քաղաքացիների մեկ կատեգորիա, այս դեպքում օդաչուները, կարող Է դադարեցնել օդային հաղորդակցությոնը երկրում: Այդ սոցիալական հակամարտությունը պետք Է դադարեցվի: Ես կոչ եմ անում Air France-ի օդաչուներին՝ դադարեցնել գործադուլը եւ նստել կլոր սեղանի շուրջը: Այս ճգնաժամից դուրս գալ մեզ կարող Է օգնել միայն երկխոսությունը»,- Վալսի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ավիաընկերության օդաչուների գործադուլը, ինչպես սպասվում Է, կշարունակվի մեկ շաբաթ: Աշխատակիցները հանդես են գալիս ծախսերի օպտիմալացման վերաբերյալ ղեկավարության առաջարկած ծրագրի դեմ՝ զգուշանալով կորցնել իրենց աշխատատեղը կամ զրկվել եկամուտների մի մասից:

Ենթադրվում Է, որ սեպտեմբերի 17-ին ավիաընկերությունը կիրականացնի պլանավորված բոլոր չվերթների մոտավորապես 40 տոկոսը:

Ավելի վաղ հասույթի ծավալի չափով երկրորդ ավիափոխադրողը հայտարարել Է, որ մտադիր Է Եվրոպայում նոր բազաներ բացել Transavia բրենդի ներքո: Ներկայում Air France-ի օդաչուների թիվը ավելի քան 3,7 հազար Է, ինչը գերազանցում Է ընկերության կարիքները: Նոր ծրագրի համաձայն, օդաչուների մեծ մասը պետք Է փոխադրվի դուստր տարածաշրջանային ընկերություն: Ընկերության աշխատակիցները համաձայնել են տեղափոխմանը, սակայն պահանջում են սոցիալական ապահովության մակարդակի եւ իրենց կարգավիճակի պահպանում, որպեսզի խուսափեն աշխատավարձերի հնարավոր կրճատումից, քանի որ նոր վայրում աշխատանքը սեզոնային բնույթ Է կրելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]