Մայր Աթոռում կգումարվի Եկեղեցական-ներկայացուցչական ժողով
12:55, 17 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր եռօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովին մասնակցելու են շուրջ 160 պատգամավորներ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, աշխարհասփյուռ թեմերից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում