Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Թալեաթ փաշա» կոմիտեն արշավ է սկսել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ

«Թալեաթ փաշա» կոմիտեն արշավ է սկսել 
    Հայոց ցեղասպանության ժխտումը 
քրեականացնող օրենքի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեն արշավ է սկսել Հունաստանի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ulusalkanal.com.tr  կայքը, կոմիտեի կողմից տարածված տեսադիմումում ասվում է. «Մենք գալիս ենք Հունաստան` ձեր երեսին շպրտելու ցեղասպանության սուտը»:

Կոմիտեի ղեկավար, պաշտոնաթող գեներալ Հաքքը Փեքինը հայտարարել է, թե Հունաստանի խորհրդարանի ընդունած օրենքն «անօրինական» է:Նա ասել է, որ Հունաստան է մեկնում հասնելու «օրենքի անվավերությանը»:

Ազգայնական գեներալը քննադատել է թուրքական կառավարությանն ու խորհրդարանին` օրենքի նկատմամբ անտարբերություն եւ լռություն պահպանելու համար: Նա պնդել է, որ իրենց փոխարեն «դա պարտավոր է անել պետությունը»:

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է իր կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ, որի համաձայն` Հունաստանի տարածքում այդ ցեղասպանությունները ժխտողները կենթարկվեն 3-6- ամսյա բանտարկության եւ 5-20 հազար եվրո տուգանքի:

Հայոց ցեղասպանության իրողության ժխտումը քրեականցնող օրենք ավելի վաղ ընդունել են նաեւ Շվեյցարիայի եւ Սլովակիայի խորհրդարանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]