Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Հովիկ Աբրահամյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության անդամներին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը՝ ողջ աշխարհում Արցախի խնդրի արդարացի ներկայացմանն ուղղված: «Դուք տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնել եք հայության խնդիրները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրական պատմությունը: Վստահ եմ, որ Ձեր հոգատար վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ դարեր շարունակ հիշվելու է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Բարոնուհի Քոքսն ընդգծել է, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության, Հայաստանի և Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև բրիտանական «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության ծրագրի գերակայություններին:

Հանդիպման ավարտին բարոնուհի Քոքսին և նրա պատվիրակության անդամներին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է անվանական ժամացույցներով:  



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]