Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նյու Յորքի կենտրոնում ընթանում Է Արվեստների փառատոնը

Նյու Յորքի կենտրոնում ընթանում Է Արվեստների փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանհեթենի հյուսիսում, Բրոդվեյի եւ 72-րդ փողոցի հատման վայրում գտնվում Է  իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի անունը կրող հրապարակը: Սա Նյու Յորքի ամենափոքր հրապարակներից մեկն Է, բայց ամեն տարի սեպտեմբերին հենց այստեղ Է տեղի ունենում գերքաղաքի մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը՝ Արվեստների փառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեք երեկոյի ընթացքում Վերդիի հրապարակում երգեր կհնչեն ժողովրդականություն վայելող մյուզիքլներից, հատվածներ՝ տարբեր օպերաներից եւ ջազային ստեղծագործություններ Մանհեթենի երաժշտական դպրոցի՝ աշխարհի ամենանշանավոր ու հեղինակավոր կոնսերվատորիաներից մեկի տաղանդավոր սաների կատարմամբ: Հարկ Է նշել, որ այս տարի ծրագրում միայն երաժշտությունը չԷ: Փառատոնի կազմակերպիչները որոշել են անցկացնել նաեւ պոեզիայի երեք երեկո:

Անցյալ դարասկզբին Վերդիի հրապարակում զբոսնում Էին լեգենդար օպերային երգիչներ Ֆյոդոր Շալյապինը եւ Էնրիկո Կառուզոն, դիրիժոր Արթուրո Տոսկանինին, կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին, իմպրեսարիո Սոլ Յուրոկը:

«Մեր բոլոր համերգներն անվճար են: Փառատոնի նպատակը մշակույթը Նյու Յորքի փողոցներ «դուրս բփերելն Է», հնարավորինս շատ մարդկանց դասական երաժշտության հետ ծանոթացնելը»,-ասել Է փառատոնի տնօրեն Ջորջ Լիթոնը՝ համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Էնդրյու Լիթոնի հայրը:

«Այս հրապարակը պարզապես ցնցող վայր Է: Ես նվագում եմ ու միաժամանակ իմ շուրջն զգում եմ Նյու Յորքի արտասովոր Էներգիան»,-իր տպավորություններն Է հայտնել Շեյն Շեգը, ով առաջին անգամը չԷ, որ մասնակցում Է Վերդիի հրապարակում կազմակերպվող համերգներին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]