Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Հասաքեում

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Հասաքեում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հասաքեի Ղույրան թաղամասի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը հաջողություններ է գրանցել նաև Համայի գյուղերում: Աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Համայի հյուսիսում գտնվող Տայիբա ալ Իմամ, Լուիբդա, Աբու Զեյդ գյուղերի վրա:

Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի և Կալամունի շրջանում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել: Բախումներ են ընթացել Ջոբար թաղամասում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել: Հոմսի մարզում բախումների ժամանակ սպանվել են զինված խմբավորման երկու ղեկավարները:

Նախօրեին սիրիական բանակը Դեր Զոր քաղաքի մերձակայքում ԻԼԻՊ խմբավորման 37 անդամ է ոչնչացրել: Թեժ մարտեր են ընթանում ռազմական օդանավակայանի մերձակայքում: Բանակը Դեր Զորի Ռադիսաթ շրջանում թունելներ է պայթեցրել, որտեղ թաքնվում էին զինյալները: Արդյունքում տասնյակ զինյալներ սպանվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]