1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխատանքի իրավունքի պաշտպանության հարցը համախմբել էր ոլորտի մասնագետներին

Աշխատանքի իրավունքի պաշտպանության հարցը համախմբել էր ոլորտի 
մասնագետներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի իրավունքի խախտման դեպքերը Հայաստանում պատճառ են դառնում նաև մարդու հիմնարար իրավունքների խախտման համար` աշխատող խավին դարձնելով խոցելի: Այս մասին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակեպության կողմից հրավիրված քննարկման ժամանակ նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա համոզմամբ` աշխատողների իրավունքները պետք է պաշտպանվեն առաջին հերթին պետության կողմից, քանի որ միջազգային իրավապաշտպան կառույցները չեն զբաղվում աշխատանքային իրավախախտումների հարցերով: «Աշխատանքի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից չէ և համարվում է  երկրորդ սերնդի իրավունք: Դա է պատճառը, որ իրավախախտումներն անտեսված են մնում միջազգային կառույցների կողմից: Մեր անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում աշխատողների զգալի մասն աշխատանքի է անցնում առանց պայմանագրի,  չի օգտվում հանգստի իր իրավունքից և ստանում է քիչ վարձատրություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Իշխանյանը: Նա իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ համարեց արհմիութենական շարժման ձևավորումը` նշելով, որ արհմիությունների անջատ գործունեությունը չի կարող տալ ցանկալի արդյունքը:

«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն էլ նկատեց, որ աշխատանքի իրավունքի խախտման հետ կապված հարցն ավելի ուշ է հայտնվել ուշադրության կենտրոնում, սակայն կարևորեց դրա կարգավորումը:  «Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դաշտը պրոբլեմատիկ է: Խորհրդային շրջանից ժառանգված աշխատանքային հարաբերությունններից հետո մենք պետք է անցում կատարենք նոր տիպի հարաբերությունների: Աշխատանքային իրավունքների իրավախախտումներին մարդիկ առնչվում են գրեթե ամեն օր, և դրանց հետևանքները խորն են, քանի որ ազդում են նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վրա: Որպես աշխատանքային իրավունքի խախտման հետևանք կարող են նաև խախտվել մարդու արժանապատվության կամ ընտրական իրավունքները»,- ասաց Մինասյանը:

Աշխատողների իրավունքների պաշտպանությունը ներկայումս Հայաստանում կարևորագույն սոցիալական խնդիրներից է հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է մի շարք միջազգային-իրավական փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում: Դրանց թվում կարելի է առանձնացնել Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]