Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը հայտարարել է օդաչուավոր թռիչքների ծրագրին վերադառնալու մասին

ԱՄՆ-ը հայտարարել է օդաչուավոր թռիչքների ծրագրին վերադառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն Boeing եւ SpaceX ընկերություններին է ընտրել բազմակի օգտագործման օդաչուավոր տիեզերանավերի կառուցման նպատակով բազմամիլիարդանոց պարտավորագրի կնքման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է NASA-ի ղեկավար, ԱՄՆ-ի ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ-մայոր Չառլզ Բոլդենը: Բոլդենի ու նրա գործընկերների ելույթների առանձին հատվածներ հասանելի են Twitter-ի միկրոբլոգների ցանցում:

Արդեն մինչեւ 2017 թվականը աստղանավորդները Միջազգային տիեզերակայան կուղեւորվեն բացառապես ԱՄՆ-ի տարածքից, առանց ռուսական կողմի օգնության:

SpaceX եւ Boeing մասնավոր ընկերությունները ներկայացրել են իրենց տիեզերանավերի՝ համապատասխանաբար Dragon SpaceX եւ CST-100 նախագծերը: Դրանց ստեղծման աշխատանքների ընդհանուր արժեքը SpaceX-ի համար գնահատվում է 2,6 մլրդ դոլար, իսկ Boeing-ի համար՝ 4,2 մլրդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]