1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լեոնարդո դի Կապրիոյին ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ են նշանակել

Լեոնարդո դի Կապրիոյին ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ են նշանակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն  նշանակել Է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ եւ զբաղվելու Է մոլորակի կլիմայի խնդիրներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Պարոն դի Կապրիոն վստահության արժանի դեմք է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված շարժման մեջ եւ կարող Է զորացնել կազմակերպության գործունեությունը»,- ասել է Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ 39-ամյա դի Կապրիոն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովում ելույթ կունենա կլիմայի փոփոխման հիմնախնդիրների շուրջ:

Անցյալ տարվա նոյեմբերին դի Կապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին Նեպալում վագրերին պահպանելու եւ դրանց թիվն ավելացնելու համար: Դերասանը տակավին 1998 թվականին իր անունով ֆոնդ է հիմնել բնապահպանական գործունեության ասպարեզում դրամաշնորհներ տրամադրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]