1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մանկական բեսթսելեր 2/30. Հեքիաթները՝ մանուկների սիրելի ստեղծագործություններն են

Մանկական բեսթսելեր 2/30. Հեքիաթները՝ մանուկների սիրելի 
ստեղծագործություններն են

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները դարձյալ «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:

«Բուկինիստ» հրատարակչության  «Մաշան ու արջըթռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Երրորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթն է` «Բուկինիստ» -ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Գրքին հաջորդում է Շառլ Պերոյի` «Բուկինիստ» հրատարակչության հրատարակած «Մոխրոտիկը» տիկնիկով գրքույկը: Այն վաղուց չէր ընդգրկվել վարկանիշային աղյուսակում:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»  ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:  Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Վեցերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության`   Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն՝ այս անգամ «ՄՀՄ»-ի հրատարակությամբ, ութերորդ հորիզոնականում է:

Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»  ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:   

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Էդիթ Պրինտի» մանկական «Արևարևեկեկ» բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը: Ժողովածուն երկար դադարից հետո կրկին տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 160
2 0

«Մաշան ու արջը.

թռչող ցախավելը»

Բուկինիստ 27
3 *

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 21
4 *

Շառլ Պերո

«Մոխրոտիկը» 

Բուկինիստ 13
5 -1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 12
6 0

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 10
7 -2 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Էդիթ

Պրինտ

10
8 +2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 10
9 -2

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 8
10 -1 «Արև, արև, եկ, եկ»

Էդիթ

Պրինտ

8

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]