Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհի չեմպիոնները մտածում են նաեւ գիտական կարիերայի մասին

Աշխարհի չեմպիոնները մտածում են նաեւ  գիտական կարիերայի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը չի սահմանափակվում իր մարզական կարիերայով եւ ներկայումս աշխատում Է թուրք-սիրիական փոխհարաբերությունների վերաբերյալ թեմայով գիտական թեզի վրա: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Ջուլֆալակյանն ասաց մամուլի ասուլիսում` նշելով, որ իր աշխատանքի մոտավորապես 35 տոկոսն արդեն պատրաստ Է, եւ ինքը մտադիր Է շարունակել այն ավելի հանգիստ պայմաններում Գերմանիայում, ուր կմեկնի սեպտեմբերի 25-ին:

 Նա ասաց, որ սերտ կապեր ունի Երեւանի պետական եւ Սլավոնական համալսարանների հետ: Վերջինն իրեն սպորտի ոլորտում «Տարվա մարդ» կոչում Էր շնորհել մի շարք անվանի մարդկանց հետ մեկտեղ:

Ջուլֆալակյանը մտադիր Է իր գիտական թեզը պաշտպանել 2015 թվականին:

Անդրադառնալով մարզական թեմային` Ջուլֆալակյանը նշեց, որ երազում Է օլիմպիական ոսկե մեդալ նվաճել, բայց եւ մինչեւ 2016 թվականի օլիմպիական խաղերը դեռ շատ մրցումներ կան առջեւում, եւ որ Գերմանիայում ինքը 8 մրցամարտ կանցկացնի` ցանկանալով իր Աալեն քաղաքի թիմին հաղթանակի հասցնել այս երկրի ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայում:

Հունահռոմեական ոճի մեկ այլ աշխարհի չեմպիոն՝ 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ասուլիսին նույնպես խոսեց իր գիտական պլանների մասին :Նա նշեց, որ ավարտելով Գյումրիի մանկավարժական համալսարանը, այժմ սովորում Է մագիստրատուրայում:

Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ինքը նույնպես հանդես կգա Գերմանիայի ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայում, «Մայնց» ակումբի կազմում:

Նա նշեց, որ այս մրցաշարի օրացույցը այնպես Է կազմված, որ իր եւ Արսեն Ջուլֆալակյանի թիմերը կարող են միմյանց հանդիպել միայն առաջնության վճռական փուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]