Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինան եւ Եվրամիությունը միաժամանակ վավերացրին ասոցացման համաձայնագիրը

Ուկրաինան եւ Եվրամիությունը միաժամանակ վավերացրին ասոցացման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան եւ Եվրախորհրդարանը վավերացրել են Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՈՒկրինֆորմ»-ին:

Վավերացման համաժամանակյա գործընթացը տեղի է ունեցել Կիեւի եւ Ստրասբուրգի միջեւ տեսակապի ռեժիմով:

Եվրախորհրդարանում համապատասխան օրինագծի օգին քվեարկել է 535 պատգամավոր, իսկ Գերագույն ռադայում՝ 355 ժողովրդական պատգամավոր:

Ուկրաինայի եւ Եվրամիության օրենսդիր մարմինների կողմից վավերացումից հետո 2014 թվականի նոյեմբերի 1-ից կսկսվի փաստաթղթի քաղաքական, ինստիտուցիոն եւ սեկտորային մասերի առանձին դրույթների ժամանակավոր կիրառումը:

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրների կողմից դրա վավերացումն ավարտելուց հետո: Ասոցացման մասին համաձայնագրի կատարման մոտավոր ժամկետը տասը տարի Է:

Օրինագիծն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային ներկայացրել Էր սեպտեմբերի 15-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]