1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գավառում բացվեց սակրավոր-հրամանատարի սխրանքը հավերժացնող անկյուն

Գավառում բացվեց սակրավոր-հրամանատարի սխրանքը հավերժացնող անկյուն

ԳԱՎԱՌ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սակրավորի օրվան ընդառաջ Գավառի երկրագիտական թանգարանում  բացվեց  2013 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական առաջադրանք  իրականացնելիս  ականի պայթյունից զոհված, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած  կապիտան Գեորգի Գագիկի Մնացականյանի անունն ու սխրանքը հավերժացնող անկյուն: Այստեղ ցուցադրվում են նրա լուսանկարները, պատվոգրերը, շնորհակալագրերը, անձնական իրերը, կենսագրական տվյալներն ու  ստացած վերջին շքանշանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Գավառի երկրագիտական թանգարանում հավաքվել էր հոծ բազմություն: Փառքի անկյան բացմանը ներկա էին Գեղարքունքիի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի, Գավառի զինկոմիսարիատի, մարզկենտրոնի մշակութային հաստատությունների ներկայացուցիչները,հերոսի ծնողներն ու մերձավորները: Ներկաները մասնակիցն ու ականատեսը դարձան Գավառի երկրագիտական թանգարանի եւ հերոսի անունը կրող Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գտնվող թիվ 7 միջնակարգ դպրոցի համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը սկսվեց հարգանքի ու խոնարհումի մեկ րոպե լռությամբ:

Դպրոցի աշակերտները հերոսին նվիրված երախտիքի ու հիացումի խոսքերով, երգերով  հուզեցին  ներկաներին: Էկրանին ցուցադրվեց նաեւ Գեորգի Մնացականյանի կենդանի խոսքը:

«Գեորգի Մնացականյանի սխրանքի օրինակով պետք է դաստիարակվեն մեր սերունդները, իսկ թանգարանում բացված ցուցադրությունը ողջունելի օրինակ է: Մեր մարզի բոլոր հերոսներն էլ պետք է ունենան իրենց հիշատակը հավերժող այսպիսի անկյուն»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը: Գեորգի Մնացականյանի հոգու հանգստի համար առ Աստված աղոթք բարձրացրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Ես հպարտ եմ, որ այսպիսի որդի ունեմ: Շնորհակալ եմ բոլորից, պետական այրերով սկսած եւ մեր համաքաղաքացիներով, դպրոցի ու թանգարանի կոլեկտիվով վերջացրած, ովքեր այսպիսի միջոցառումներով թույլ չեն տալիս մոռանալ եւ ավելի են բարձրացնում նրա անունն ու կատարած սխրանքը: Շնորհակալ եմ, որ թանգարանում որդուս պատվին անկյուն բացվեց»,-ասաց հերոսի հայր Գագիկ Մնացականյանը:

Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ ներկաներից շատերը՝ հերոսի քույրը, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարինե Մանուկյանը, թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը, Գեորգիի անունը կրող դպրոցի տնօրեն Լաուրա Մերթարչյանը եւ այլոք:

«Այսուհետ Գեորգիի կատարած սխրանքի մասին կիմանան նաեւ դրսից եկած հայ եւ օտարեկրացի այցելուները,- իր խոսքը եզրափակեց թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]