1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերագույն ռադան ընդունել Է Դոնբասի վերաբերյալ նախագահական օրենքները

Գերագույն ռադան ընդունել Է Դոնբասի վերաբերյալ նախագահական օրենքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն ընդունել են Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու եւ Ուկրաինայի արեւելքի իրադարձությունների մասնակիցների համաներման վերաբերյալ հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից առաջարկված օրենքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, «Թվիթեր»-ում գրել են խորհրդարանի փակ նիստին մասնակցած ժողովրդական պատգամավորները:

Պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի տվյալներով՝ Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի օգտին քվեարկել Է 277 խորհրդական, իսկ համաներման մասին օրենքի օգտին՝ 287-ը: Այս տեղեկատվությունը հաստատել Է նաեւ Օլեգ Տյագնիբոկը:

Դոնբասի համար հատուկ կարգավիճակի մասին օրենքի համաձայն՝ առաջարկվում Է հատուկ կարգ սահմանել երեք տարի ժամկետով, ինչպես նաեւ այդ տարածաշրջաններում տեղական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 7-ին:

Ուկրաինայի արեւելքում իրադարձությունների մասնակիցների համաներման մասին օրենքն անթույլատրելի Է համարում «հետապնդումներն ու պատիժները Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի  տարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցների նկատմամբ»:

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ համաներումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել Քրեական օրենսգրքի կանխամտածված սպանություն, ահաբեկչություն, պետական գործչի, իրավապահ մարմինների աշխատողի, դատավորի դեմ մահափորձ, բռնաբարություն, դիակապտություն, զոհվածների նկատմամբ ծաղրուծանակ եւ այլ հոդվածներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]